2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 31…

2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտքն ավելացել է 11 միլիարդ դրամով։
«Մարտի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով։ Դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար »,-ասաց Հովհաննիսյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով