Ալեն Սիմոնյանն օրենսդրական 3 նախաձեռնության մասին է հայտարարել․ նրա կարծիքով՝ ա…

📣 Ալեն Սիմոնյանն օրենսդրական 3 նախաձեռնության մասին է հայտարարել․ նրա կարծիքով՝ այս գումարման ԱԺ-ն կհասցնի կքվեարկել դրանց համար։
💵 Առաջին նախաձեռնությամբ առաջարկվում է ընտրակաշառք տալու համար պատիժը սահմանել մինչև 10 տարվա ազատազրկում՝ ներկայիս մինչև 8 տարվա փոխարեն։ Ընտրակաշառք վերցնելու համար նախկինում նախատեսված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում։
🇦🇲 ԱԺ օրակարգ կբերվի նաև բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն։
📃 3-րդ նախաձեռնությամբ նախատեսվում է փոփոխել պատգամավորների երդման տեքստը։ ԱԺ նախագահի խոսքով՝ պատգամավորների երդման նոր տեքստը կլինի ավելի համահունչ այսօրվա իրականությանը, Հայաստանի պետականությանը և գործող օրենսդրությանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով