Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում ազատությու…

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր 3000-ի շեմը հատել է։
ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ Սրբուհի Գալյանն ասաց, որ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը:

«Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են սրա մասին խոսում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա այդ դեպքերը անցնում են 100-ը»,-ասաց նա:

Գալյանի խոսքով՝ իրավապահ համակարգը ևս պետք է բալանսավորված մոտեցում ունենա գործերի նկատմամբ՝ թե որ դեպքում է տանում մարդուն կալանքի, որ դեպքում՝ տնային կալանքի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով