Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի…

Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ

Բելգիայում գտնվող բարձրակարգ երաժշտական կրթօջախներից մեկը՝ Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան, ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ։ Մշակութային կապերն ամրապնդելու և նոր գործընկերություններ հաստատելու նպատակով Հայաստանում է գտնվում Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգոր Շապելը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը նշեց, որ բավականին հագեցած օրակարգ է սպասվում՝ հանդիպումներ, համերգային ծրագիր։

«Մեր նպատակն է կամուրջներ ստեղծել Բելգիայի ու Հայաստանի ինչպես հաստատությունների, այնպես էլ ժողովուրդների, մասնագետների միջև։ Գրեգոր Շապելը Հայաստանում է՝ օգնելու նոր կամուրջ ստեղծել երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Հայաստանն ունի մշակութային հիանալի հաստատություններ, վերջին տարիներին փորձել ենք կապեր ստեղծել բելգիացի գործընկերների հետ։ Եվ հիմա ցանկանում ենք ամրապնդել կապերը հայաստանյան կառույցների ու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայի միջև»,-ասաց դեսպանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով