ՀՀ կենտրոնական բանկում լուրջ մտավախություն չունեն, որ ակցիզային հարկի բարձրացու…

📈 ՀՀ կենտրոնական բանկում լուրջ մտավախություն չունեն, որ ակցիզային հարկի բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի, որովհետև ըստ ԿԲ նախագահի՝ դա պարբերական է և բխում է ԵԱՏՄ կարգավորումներից։
🗣 «Գնաճի զարգացման տեսանկյունից մեզ ավելի շատ մտահոգում են ՌԴ հետ մեր հարաբերությունները և Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես այն, թե որքան ժամանակից կկարգավորվի ԱՄՆ և Իրանի միջև խնդիրը, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ, օրինակ, էներգակիրների գների վրա»,- նշում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
💰 Նա չի բացառել, որ գների աճը կարող է պայմանավորված լինել հարկերի որոշակի ճշգրտմամբ. «Բայց, միևնույն ժամանակ, այս տարի տուրիզմի հսկայական աճ ունենք։ Նաև դրանով կարող է պայմանավորված լինել։ Այսինքն, համոզված չեմ, որ պայմանավորված է հարկերի աճով»։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով