Նախկին դատավորներներից հետ են պահանջում ավել վճարված արձակուրդային գումարները
Հրաժարական տված կամ կարգապահական խախտման պատճառով լիազորությունները դադարեցված՝ Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի երեք դատավորի դեմ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) գումարի բռնագանձման հայցեր է ներկայացրել դատարան։ ԲԴԽ-ն հօգուտ Դատական դեպարտամենտի պահանջում է բռնագանձել ավելի քան 2,6 մլն դրամ՝ որպես ավել վճարված արձակուրդային գումար։
📌 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ավագ Գաբրիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2025թ. փետրվարի 6-ին, և ԲԴԽ-ի որոշմամբ փետրվարի 10-ից նրա լիազորությունները դադարեցվել են։
🗣 Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից «Հետքին» պարզաբանեցին, ❗️որ եթե պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար իրեն տրամադրվել է ամենամյա արձակուրդ, ապա նրան վճարված հիմնական և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
Իրավակարգավորումների տրամաբանությունն այն է, որ արձակուրդային վճարը տրամադրվում է ամբողջ տարվա համար։ Դատավորը լիազորությունները վայր դնելիս պարտավոր է գործատուին հետ վճարել չաշխատած օրերին բաժին ընկնող գումարը, եթե տվյալ տարին ամբողջությամբ չի աշխատել։

ԲԴԽ-ն հօգուտ Դատական դեպարտամենտի ցանկանում է բռնագանձել ավելի քան 2,6 մլն դրամ՝ որպես ավել վճարված արձակուրդային գումար։
Թողնել պատասխան