Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերովՄարդու իրավու…

Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով (գանգատներ N 5293/16 և 5295/16)՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։
Գործը վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման ենթարկված երկու քաղաքացիների՝ Աբրահամ Աշղյանին և Նարինե Պողոսյանին։ Վերջիններս զրկվել էին ազատությունից՝ առանց որևէ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության։ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ցանկացած ազատությունից զրկման դեպք զերծ լինի կամայականությունից և խստորեն համապատասխանի օրենքի տառին։
🔻ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել․
–2,000 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար,
–250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով