ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների միավորման երեք ծրագիր ներառող նախագիծը…

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների միավորման երեք ծրագիր ներառող նախագիծը:
Այսպիսով՝ կձևավորվեն`
🔻 Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով.
🔻 Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ 28 բնակավայրերով.
🔻 Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով։
💬 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ԱԺ նիստում նշել է, որ համայնքների միավորումը գործնականում ցույց է տվել իր արդյունավետությունը, և գործընթացը դեռ կշարունակվի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով