Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար ա…

🇹🇷 Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ լինեն:
🗣️ Այդ մասին հունիսի 16-17-ը Ռուսաստան կատարած այցից հետո Türkıye թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
💬 «Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մեր նախագահի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատումը: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են: Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն», — նշել է Ֆիդանը: |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով