ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ նախագահը փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալած պետական ընթրիքի ժամանակ։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը կկանխի տնտեսական աղետը։ Այդուհանդերձ, նա նախազգուշացրել է, որ եթե վերջնական համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։

«Ես չէի ցանկանում, որ տնտեսական աղետ լինի։ Եթե սա շարունակվեր, դա կարող էր տեղի ունենալ», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ ինքը խոսում էր հնարավոր խաղաղության կամ համաձայնագրի չհասնելու մասին, շուկաները համապատասխան կերպով արձագանքում էին։
Թեհրանը հաստատել է, որ Փեզեշքիանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։
Թողնել պատասխան