Քրոնիկ հեպատիտ Ց-ն վերջին տարիներին բավականին լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Հիվանդության տարածումը կանխարգելելու և բուժելու նպատակով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իրականացնում է լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակում կենտրոնում այսուհետ հեպատիտ Ց-ն բուժվում է ամբողջությամբ անվճար, այդ թվում՝ բժշկի խորհրդատվությունը, անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները և դեղորայքը: Նախկինում անվճար տրամադրվում էր միայն դեղորայքը, իսկ նախորդող գործընթացները վճարովի էին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԻՀԱԿ մեծահասակների բաժանմունքի վարիչ, բժիշկ-վարակաբան Ռիմա Այվազյանը նշեց, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ մոտ 47-ից 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ և տարեկան մոտ 1 միլիոն մարդ մահանում է հենց քրոնիկ վիրուսային հեպատիտով պայմանավորված բարդություններից, ինչպիսիք են հեպատոցիալիլուլյար կարտցինոմը և լյարդի ցիրոզը:
Թողնել պատասխան