👨⚖️ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ℹ️ ««Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները, որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ»,- հայտնում են ՔԿ-ից:
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Թողնել պատասխան