Հայաստանի Ներքին գործերի նախարարության  Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայու…

Հայաստանի Ներքին գործերի նախարարության  Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի
Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով