Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամաս…

⚖️ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը, 2011թ․-ին օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
📃 Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
🔻 Միջնորդագրի հիման վրա Կադաստրի կոմիտեում դադարեցվել է հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
📌 Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:
[ՀՀ գլխավոր դատախազություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով