«Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք»․ Տիգրան Ավինյ…

🔵 «Տեմպը բավականին լավն է, կարեւորը մեր նշած ժամկետներում ավարտենք»․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, նշել է, որ աշխատանքների ընթացքը բավարար տեմպերով է ընթանում, սակայն կարևոր է պահպանել այդ արագությունն ու ավարտել ծրագիրը նախատեսված ժամկետներում։
Քաղաքապետը ընդգծել է, որ թեև աշխատանքները միտված են երևանցիների անվտանգությանը, դրանք ժամանակավորապես խցանումների պատճառ են դառնում, ուստի անհրաժեշտ է խիստ վերահսկել թե՛ ժամկետները, թե՛ կատարվող աշխատանքների որակը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով