Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական …

🖇 Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը։
👤 ՍԴ-ն որոշել է, որ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
📌 Սահմանադրական դատարանը որոշել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները միավորել և քննել մեկ նիստում, որը կկայանա հունիսի 26-ին։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով