Աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածա…

Աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմը։
Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

««Ոսկե ծիրան»-ի հյուրերի շարքերում պարբերաբար հայտնվել են նոր իրանական կինոյի ռահվիրաները՝ Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մախմալբաֆը, Ջաֆար Փանահին և Ասղար Ֆարհադին։ Այժմ հանդիսատեսը կտեսնի այն մարդուն, որը, տեսախցիկը ձեռքին, նկարահանել է վարպետների ֆիլմերից շատերը»,– ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով