Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտություն են կնքել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, հաշտություն են կնքել։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ընթացող դատավարության ժամանակ գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հաշտության մասին դատարանը գրություն է ստացել։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։
📌 Դատախազությունը պատգամավորին և նրա ընտանիքի անդամներին ֆինանսական և գույքային
պահանջ էր ներկայացրել 2024 թ․-ին, որից հետո պահանջը ներկայացվել է դատարան։
❗️Երկու տարի տևած դատավարության ընթացքում երկրորդ փորձից կողմերը հաշտության եզրեր գտան։ Հաշտությանը նախորդեց դատախազության պահանջի փոփոխությունը,
որի ամբողջ մանրամասները երկու կողմն էլ առայժմ չեն հանրայնացնում։
Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները,…
Թողնել պատասխան