Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդո…

⚖️ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
🗣 Այս մասին գրել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր կքննվի Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը:
💬 «Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ»,- հայտնել է Հարությունյանը:
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով