Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՀասարակական-…

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ավետիք Չալաբյանի  փաստաբան Վարազդան Հարությունյանի փոխանցմամբ՝ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

«Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին»

,-նշում է փաստաբանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով