«ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի նպատակն է 2026 թվականի ընթացք…

«ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի նպատակն է 2026 թվականի ընթացքում մասնագիտական աջակցություն տրամադրել շուրջ 150 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 2600 աշակերտի և 900 մանկավարժի։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն լսումներ, վարպետության դասեր, բաց դասեր, մասնագիտական քննարկումներ, սեմինարներ և կրթամշակութային  միջոցառումներ՝ ներգրավելով Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների։
«ArtԱրվեստ»-ը բացառիկ համալիր ծրագիր է, որի շրջանակում մասնագիտական խմբերը կիրականացնեն մեթոդական աջակցության լայնածավալ աշխատանքներ Երևանում և Հայաստանի տասը մարզում։
Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ իրենց համար չափազանց կարևոր է մշակութային ոլորտում ևս ունենալ կրթության հստակ բաղադրիչներ։
Ըստ նրա՝ եթե ուզում ենք զարգացնել մեր մշակույթը, մեր արվեստները, պետք է բոլոր նախագծերում լինի կրթական կոմպոնենտը, քանի որ չկա մշակույթ առանց կրթության, չկա կրթություն առանց մշակույթի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով