«ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ինքը կա՞, թե՞ չկա». Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյա…

🇦🇲🇦🇲 «ԵԱՏՄ–ն պետք է հստակ պատասխանի ինքը կա՞, թե՞ չկա». Նիկոլ Փաշինյան
🔴 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի դեպքում կապված արտահանման խոչընդոտների հետ, ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում ևս լուրջ անհանգստություններ է առաջացնելու, ու իրենք ևս գնալու են շուկաների դիվերսիֆիկացիայի։ Այս առումով, ըստ նրա, ԵԱՏՄ–ում քննարկելու հարցեր կան, ու ինքն առաջիկա առիթը կօգտագործի, որպեսզի քննարկումներ սկսի։
🔴 Փաշինյանը գործընկերներին հարցեր ունի նաև այն հայտարարության հետ կապված, որ իր բացակայությամբ ընդունել են։

🗣️ «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է դա նշանակում գործնականում։ Այսինքն, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարող է մի օր արթնանա ու այսպիսի որոշումնե՞ր կայացնի։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ–ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,– հայտարարեց նա։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով