Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախարարների կազմում փոփոխությունների կարիք չի տեսնում և չի նախատեսում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխությունների կարիք չեմ տեսնում, չեմ նախատեսում։ Գործադիրի այլ մակարդակներում որոշ փոփոխություններմ, մտածում եմ, որ տեղի կունենան»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարությունում փոփոխություններ նախատեսվում են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով