2021 թվականին Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հավաքեց մոտ 300 հազար ձայն, 2026-ին մ…

2021 թվականին Քոչարյանի «Հայաստան» դաշինքը հավաքեց մոտ 300 հազար ձայն, 2026-ին մի կերպ հաղթահարեց անցողիկի շեմը, դա էլ ԲԱՑԱՌԱՊԵՍ Քոչարյան ազգանունի ու դրա քաղաքական կապիտալի շնորհիվ: Ուրիշ ՈՉ ՄԵԿ այնտեղ ներդրում չունի, ՈՉ ՄԵԿ, մեծ-մեծ չխոսեք այստեղ այնտեղ:
2026-ին Կարապետյանը հավաքեց շուրջ 350 հազար ձայն ու մեծ հարց է, թե որքան կհավաքի մյուս ընտրություններում ու կկարողանա՞ հաղթահարել անցողիկի շեմը, թե՞ ոչ:
Ընդդիմությունն ունի խնդիր հասկանալ, որ դրանք իրենց ձայները չեն, դրանք ընդդիմադիր մարդկանց ձայներ են, որոնք քվե են տալիս ընդդիմության առաջատար ուժին` անգամ չընդունելով շատ բաներ:
Այս մարդկանց մի փորձեք հիմարի տեղ դնել, «շուստրավատ» անել, որովհետև այս ընդդիմադիր շերտն ունակ է ձեզ այնպես պատժել ու դուրս շպրտել քաղաքականությունից, որ դուք էլ չեք հասկանա, թե ինչ տեղի ունեցավ:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով