🇦🇲🇪🇺 Հայաստանում ԵՄ առաքելությունը հայկական և հատկապես օտարերկրյա տեղեկատվական հարթակներում երբեմն ներկայացվում է որպես լրտեսական խումբ, Հայաստանի վրա ազդեցության գործիք և այլն։ Առաքելության ներկայությունից հատկապես դժգոհ են Բաքվում։ Ներկայացնում ենք, թե ինչով է զբաղված առաքելությունը։
❔Ի՞նչ նպատակ ունի
Առաքելության հիմնական խնդիրներն են՝
Հայկական կողմից դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը։
Նպաստել մարդկանց անվտանգությանը հակամարտության ազդակիր ՀՀ տարածքներում։
Սատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։
❔Ե՞րբ է սկսել աշխատանքը
Առաքելությունը ստեղծվել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի որոշմամբ 2023 թ. հունվարի 23-ին: Աշխատանքները մեկնարկել է 2023 թ. փետրվարի 20-ին: Նույն օրը Եղեգնաձորում պաշտոնապես բացվել է ԵՄ առաքելության գլխավոր շտաբը և տեղակայվել նախնական գործառնական ներուժը։
Առաքելության տեղակայումից առաջ՝ 2022 թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը Հայաստանում գործել են ԵՄ դիտորդները։ Առաքելության մանդատի ժամկետը 2 տարի է, որը կարող է վերանայվել: Սրա հիման վրա 2025 թ. հունվարին ԵՄ-ն ևս երկու տարով երկարաձգել է առաքելության մանդատի ժամկետը՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
❔Որտե՞ղ է տեղակայված
Առաքելության գլխավոր շտաբը Եղեգնաձորում է, կապի գրասենյակը Երևանում։ Առաքելությունը ունի 6 գործառնական բազաներ՝ Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Կապանում, Գորիսում և Իջևանում։ Առաքելությունը տեղակայված է միայն հայկական կողմում։ Առաքելության երկրորդ մանդատի ժամկետում նախատեսված է 166 միջազգային և 59 տեղացի աշխատակցի ներգարվում: ԵՄ առաքելության ներկա ղեկավարը Սատու Կոյվուն է։

Թողնել պատասխան