Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացն…

Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացնում ընդդիմությունը | Platform 110
https://youtu.be/h4VhKMx5v08?si=BJ2YSrv_3hs8f890
Այս թողարկման մեջ անդրադարձ է կատարվում հայաստանյան ներքաղաքական խորքային խնդիրներին, որտեղ սուր քննադատության է ենթարկվում թե՛ գործող իշխանության պոպուլիզմը և թե՛ նախկին կառավարողների ու ներկայիս ընդդիմության կլանային ու ոչ ադեկվատ համակարգը։
Մատնանշվում է, որ մարզերում իրականացվող բազային սուբվենցիոն ծրագրերը (ասֆալտապատում, մանկապարտեզների կառուցում) իշխանության կողմից օգտագործվում են հանրային աջակցություն ստանալու համար, մինչդեռ ընդդիմադիր էլիտայի կողմից տարիներ շարունակ ազգային հարցերը հակադրվել են մարդկանց սոցիալական բարեկեցությանը, ինչն էլ հանգեցրել է հանրության հուսահատությանը և փողոցային պայքարի բացակայությանը։
Մանրամասն վերլուծվում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի վտանգավորությունը, որը դիտարկվում է ոչ թե որպես վուլգար կամ պատահական երևույթ, այլ որպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ռազմավարություն։ Քննադատվում է հայկական լրատվամիջոցների և քաղհասարակության թեթևամիտ ու ծաղրական վերաբերմունքը այս սպառնալիքի նկատմամբ։
Խոսում ենք նաև ընդդիմադիր մի քանի ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացի մասին՝ քննարկելով դրա հնարավոր արդյունքները…
Էդմոն Մարուքյան
@armgeopolitic

Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացնում ընդդիմությունը

Просрать արեցին ամեն ինչ ու պահպանում են հանդուգն կեցվածքը․ ինչու՞ է նյարդայնացնում ընդդիմությունը | Platform 110
Տեսանյութում անդրադարձ է կատարվում #հայաստան յան ներքաղաքական խորքային խնդիրներին, որտեղ սուր քննադատության է ենթարկվում թե՛ գործող #իշխանության…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով