🇹🇷 Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
🔸 Թուրքիայի ԱԳՆ հայտարարում է՝ «իրավական և պատմական փաստերն արհամարհող այս չարակամ փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում»:
🔸 Գերատեսչությունից ընդգծել են, որ Անկարան շարունակելու է պայքարել Նեթանյահուի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ |azatutyun.am|
Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։
Թողնել պատասխան