❗️Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները
դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումը՝ ճանաչելու 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության
հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարության որոշումը
«քաղաքական դրդապատճառներ ունի» և նպատակ ունի «քողարկելու Գազայի հատվածում իրականացվող ցեղասպանությունը»։
🇹🇷Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը Գազայում պաղեստինցիների դեմ իրականացվող գործողությունների համար կանգնել է Միջազգային քրեական դատարանի քննության առջև ու
«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում ընդունելով՝ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները»։
🇦🇿Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լուրջ մտահոգությամբ է ընդունել Իսրայելի կառավարության այս որոշումը, որը վերաբերում է, ինչպես նշված է հայտարարության մեջ,
«այսպես կոչված Հայոց ցեղասպանությանը»։
Թուրքիան և Ադրբեջանը դատապարտում են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարության որոշումը «քաղաքական դրդապատճառներ ունի» և…
Թողնել պատասխան