Վերջին շրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխել է նաև զբոսաշրջային քարտեզը։ Եթե նախորդ տարիներին ամենապահանջված ուղղությունների թվում էին Ծոցի երկրները, ապա այս տարի, տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված, դրանց նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Փոխարենը կտրուկ աճել է մի շարք այլ ուղղությունների, այդ թվում՝ Եգիպտոսի պահանջարկը, ինչը զգալի ազդեցություն է ունեցել նաև զբոսաշրջային փաթեթների գների վրա։ «Այս տարի, ինչպես միշտ, ամենապահանջված ուղղությունը Եգիպտոսն է։ Սակայն պետք է նշեմ, որ նախորդ տարիների համեմատ այնտեղ հանգստի գներն ավելի բարձր են։ Չնայած դրան՝ մեր հայրենակիցները շարունակում են ակտիվորեն ընտրել Եգիպտոսը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը։
Թողնել պատասխան