Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայաց…

⚖️ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները, նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
📣 Հովակիմյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն վերահաշվարկ է իրականացրել 637 ընտրական տեղամասերում։ Նա մաթեմատիկական հաշվարկներ է ներկայացրել ապացուցելու համար, որ այդ խախտումները չէին կարող ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։
🔸 Նա որպես օրինակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքը, որը «նույնիսկ այդ տեղամասերի ձայների պարագայում չէր հաղթահարի անցողիկ շեմը»։
📌 Նշենք, որ Սահմանադրական դատարանում ավարտվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով