2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հա…

2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Միաժամանակ, 2026թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 94.2 մլրդ դրամով կամ 6.4%-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 63.7 մլրդ դրամով կամ 4.3%-ով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով