Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վա…

🇪🇬 Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։
🗳 Էլ-Սիսին նշել է, որ այդ հաղթանակն արտացոլում է հայ ժողովրդի վստահությունը Փաշինյանի ղեկավարության և տեսլականի նկատմամբ՝ մաղթելով նրան հաջողություններ՝ Հայաստանը դեպի հետագա առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում։
🤝 Եգիպտոսի նախագահը նաև ընդգծել է երկու երկրների միջև պատմական հարաբերությունների և բարեկամության առանձնահատուկ կապերի կարևորությունը՝ վերահաստատելով Կահիրեի պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։
📍 Ուղերձում Սիսին հիշատակել է նաև 2023-ին Հայաստան կատարած իր այցը և 2024-ին Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս՝ նշելով, որ դրանք նպաստել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու նոր համագործակցային հնարավորությունների բացմանը։
🇦🇲 Նա նաև բարձր է գնահատել Եգիպտոսի հայ համայնքի դերը՝ այն անվանելով երկու ժողովուրդների միջև մշակութային և մարդկային կարևոր կամուրջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով