Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32) Պորտուգալիան դրամատիկ պայքարում 2:…

⚽️🌍 Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32)
🇵🇹 Պորտուգալիան դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց 🇭🇷 Խորվաթիային և նվաճեց 1/8 եզրափակչի (Round of 16) ուղեգիր։ Իվան Պերիշիչի գոլին պորտուգալացիները պատասխանեցին Կրիշտիանու Ռոնալդուի՝ VAR-ի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոցով և փոխարինման դուրս եկած Գոնսալու Ռամուշի՝ 90+4-րդ րոպեին խփած հաղթական գոլով։ Հանդիպման վերջնամասում Խորվաթիայի գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։
🇪🇸 Իսպանիան վստահ հաղթեց 🇦🇹 Ավստրիային՝ 3:0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (Round of 16)։ Դուբլի հեղինակ դարձավ Միկել Օյարսաբալը, ևս մեկ գոլ խփեց Պեդրո Պորոն։ Իսպանացիները ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկում էին խաղի ընթացքն ու լիովին արժանի հաղթանակ տարան։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով