ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտ…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտության գրեթե բոլոր նպատակներին։ Այս մասին նա ասել է CNBC-ի հետ հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նրանք համաձայնել են գրեթե ամեն բանի հետ, ինչ մեզ անհրաժեշտ է», — ասել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ մոտավորապես չորս ամիս տևող հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժը՝ նավատորմը, օդուժը, ռադարային համակարգերը և ղեկավարներին։

«Եվ ի՞նչի եմ ես հասել։ Ես նրանց ռազմական առումով հաղթել եմ», — հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, և ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իսլամական Հանրապետության միջուկային զենքի հարցի լուծմանը։
Թրամփը նաև նշել է, որ նավթի գինը հիմա նույնիսկ ավելի ցածր է, քան մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով