Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Հանդիպում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Նիկոլ Փաշինյան
https://cdn4.telesco.pe/file/363b3ee2d7.mp4?token=Oz638Z8tCCNy4jlho2axUikEuTGTY7ZS_A8WcYFyDZ_E2WIokiN4QPcHNA2wmV5wGmklz8K3ZSaCATDN6vbc8g5YKKlBA-txa7CRIF31WyEFWmDOjjpl3yi0feF8ddROHs34gq5i4M6aGHJLm3tT75dcu53bUHsj4gmvlfne2j5WzFidT7PBwX_tmQrs8PWDakxFSBdmakjASelgJhkx3kvgovq0eViu4OSqfILVAi5te239K_VqevLzy5vIuXveg4cpQs6d7-DmRYH0EQZskhw-vtKzSswTrN85txbAxnrvulDppYJI9bwu-5tF05RsmqqICI653KI-_kVcv0J7Lw
Թողնել պատասխան