Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանը կիրառում է ա…

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանը կիրառում է ամբողջովին ինքնավար հարվածային անօդաչու թռչող սարք «Մոլնիյա»` առանց  ռադիոկապի և միանգամայն անխոցելի ՌԷՊ միջոցների համար։
Այսպես ասած, բաց թողնվելուց հետո  անօդաչուն  թռչում է ինքնուրույն՝ ըստ  երթուղու  նախապես ծրագրավորված կետերի։ Իսկ այնուհետ գործի է դրվում թիրախը  որոնելու,  որսալու և խոցելու համար ներկառուցված նեյրոնային ցանցը, ընդ որում, առանց օպերատորի որևէ մասնակցության։
Սա դրոնը, փաստացի,  անտեսանելի է դարձնում ուկրաինական ԱԹՍ-ների ռադիոհաճախականության  դետեկտորների մեծ մասի համար, որոնք փնտրում են կառավարման ազդանշաններ։
https://t.me/mariamoborona

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով