Առանց որակավորման քննությունների վարելու իրավունքը վերականգնելու նոր կարգավորում…

Առանց որակավորման քննությունների վարելու իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց վրա։ 

«Արմենպրես»
-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վարելու իրավունքից զրկված անձինք չեն կարող օգտվել այս հնարավորությունից։
Չիլինգարյանը պարզաբանեց, որ հենց 2020 թվականի հունվարի 1-ն է ընտրվել, քանի որ այդ օրվանից Հայաստանում ներդրվել է բալային միավորների համակարգը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով