Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն…

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։ 

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:

Խորին ցավակցություն ենք հայտնում Արտաշես Ալեքսանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հանրությանը՝ վաստակավոր արտիստի մահվան կապակցությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է նախարարության տարածած ցավակցության մեջ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով