Երևանի կենտրոնական, ինչպես նաև այլ վարչական շրջանների փողոցները խիստ խցանված են…

📌 Երևանի կենտրոնական, ինչպես նաև այլ վարչական շրջանների փողոցները խիստ խցանված են։ Առատ ձյուն է տեղում, փողոցները մաքրված չեն։ Հանրային տրանսպորտի աշխատանքի ինտեսիվությունը խիստ ցածր է, հատուկենտ ավտոբուսներ են պատահում Կենտրոնի գլխավոր փողոցներում, իսկ ավտոբուսները գերբեռնված են։
🚧 Ճանապարահները դժվարանցանելի են նաև մարդատար փոքր ավտոմեքենաների համար։ Չնայած շարունակում է ձյուն տեղալ, և մայթերը պատված են ձնով՝ շատերը տեղաշարժվում են ոտքով։ Կանգառները մարդաշատ են։
❗️Որոշ տրանսպորտային միջոցներ դադարեցրել են ընթացքը, քանի որ չեն կարողանում առաջ շարժվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *