Կոտայքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության շրջանակում, 2025 թվ…

⚖️ Կոտայքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով:
🏛 Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է դատախազության հայցը: Անվավեր է ճանաչվել օրենքով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 916,6 քմ մակերեսով հողամասի 2018 թվականի մայիսի 18-ի աճուրդը և դրա հիման վրա ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
🌳 Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աբովյան համայնքին կվերադարձվի 916,6 քմ մակերեսով, շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով այդ հողատարածքը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով