Փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովու…

🏡 Փոփոխություններ են նախատեսվում սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական ծրագրում։ Ըստ կառավարության՝ նպատակը շահառուներին այլ ժամկետանց վարկերի պատճառով գույքի բռնագանձումից պաշտպանելն է։
🛡 Ծրագրով կառուցված անշարժ գույքը հիփոթեքի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել կամ բռնագանձվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Անդրադառնալով այս կարգավորմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է

Մենք մտածեցինք, որ սոցիալական որոշակի խմբերի համար խնդիրը շրջանցենք՝ չկապենք մեկը մյուսի հետ։ Մարդիկ պետք է իմանան, որ եթե տասը տարի անց այդ պարտավորությունները փակված չլինեն, ապա գույքը կարող է իրենց ձեռքից վերցրվել։

🪖 Ընդառաջում է արվում նաև պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին։ Եթե ծառայության պատճառով անձը չի բավարարում վերջին մեկ տարում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, հաշվառումը կստուգվի զորակոչվելուն նախորդող մեկ տարվա կտրվածքով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով