Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկ…

️Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։
Մանուկյանը ձերբակալվել էր այսօր վաղ առավոտյան՝ քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): 
❗️«Հետքի» տեղեկություններով՝ նախկին պատգամավորը ձերբակալվել է իր գործընկեր Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով