📌 ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց բոլոր այն նավերի համար, որոնք իրավունք ունեն օրինական տարանցում իրականացնելու միջազգային ջրային ուղով։
«ԱՄՆ զինված ուժերը տեղակայված են և պատրաստ են ապահովելու, որ նավարկության ազատությունը պահպանվի՝ չնայած Իրանի չհիմնավորված ագրեսիային, սադրանքներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին»,- ասվում է հրամանատարության X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
📌 ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է․ «Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել, հիմա հատուցման ժամանակն է»։ Իրանն, իր հերթին, հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին։…
Թողնել պատասխան