«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, կալանավորված Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կե…

📌 «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, կալանավորված Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ իշխանությունները շարունակում են հարձակումը իր ղեկավարած կուսակցության դեմ։
Թևանյանը նշել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը, իր գնահատմամբ, իր դեմ հարուցված գործի շրջանակում իրականացվող քաղաքական հետապնդման մաս է։
«Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու»,- նշել է Թևանյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով