Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից հետո, բանտից դուրս գալուց…

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմից հետո, բանտից դուրս գալուց հետո հրաժարվել է ոչ տեքստային ֆորմատով հարցազրույցներ տալ ԶԼՄ-ներին, բայց երբ ինքը մերժել ու մերժում է մյուս ԶԼՄ-ներին հարցազրույց տալու առաջարկները, չպետք է ընդունի նաև «Հանրայինի» առաջարկը։ Խոսքը «ոտքի վրա» լրագրողների մեկ-երկու հարցին պատասխանելու մասին չէ։
Հիմա տեսնում ենք, որ նախկին նախարարը հայտնվում է «Հանրային ռադիոյի» եթերում ու տալիս է հարցազրույց, ավելին՝ շեշտում է, որ եթե դա չլիներ «Հանրայինը», ինքը կրկին չէր ընդունի հրավերը։
Հարց՝ ինչու՞։ Այսինքն, «Հանրայինը» Դավիթ Տոնոյանի համար օբյեկտիվ լրատվության և անաչառության խորհրդանի՞շ է։ Հենց նույն «Հանրայինով» իրեն վարկաբեկել ու զրպարտել են, հենց նույն «Հանրայինը» լուրջ դերակատարում է ունեցել իր հետ տեղի ունեցածի մեջ, բայց մարդը գնում է «Հանրային» ու դեռ մի բան էլ գովասանքի խոսքեր է հնչեցնում:
Այս արձանագրումներից հետո բուն հարցազրույցի բովանդակությունն այլևս հետաքրքիր էլ չէ։
Հ․Գ․ մնում է հուսալ, որ վաղը Civic.am-ի կամ «Հայկական ժամանակի» տաղավարում չենք տեսնի։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով