Կիբեռհանցագործները Telcell Wallet-ի անունից թալանում են քաղաքացիներինՀայաստանում…

Կիբեռհանցագործները Telcell Wallet-ի անունից թալանում են քաղաքացիներին
Հայաստանում արձանագրվում են համակարգչային հափշտակության նոր և վտանգավոր դեպքեր։ Խարդախները, օգտագործելով քաղաքացիների վստահությունը, կեղծ գովազդների միջոցով հասանելիություն են ստանում նրանց ֆինանսական միջոցներին։
Այս մասին պաշտոնական հայտարարությամբ ահազանգում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:
Ինչպե՞ս է գործում խարդախության սխեման
🔻Կեղծ գովազդներ սոցցանցերում. Facebook և Instagram հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են գրավիչ գովազդներ, որոնք քաղաքացիներին խոստանում են մեկ ամիս անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից։
🔻Կեղծ հղումներ և կոդի պահանջ. Գովազդի հղումով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել իրենց հեռախոսահամարին ստացված SMS հաստատման կոդը։
🔻Գումարների հափշտակում. Հենց քաղաքացին տրամադրում է կոդը, հանցագործները լիարժեք հասանելիություն են ստանում նրա «Telcell Wallet» հաշվին։ Արդյունքում՝ նրանք գողանում են ինչպես դրամապանակում եղած գումարը, այնպես էլ դրան կցված բանկային քարտերի ֆինանսական միջոցները։
Ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և հետևել անվտանգության այս կանոններին.
❗️Մի՛ անցեք սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից:
❗️Երբեք և ոչ մեկին մի՛ տրամադրեք SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ անձնական տվյալներ:
❗️«Telcell Wallet»-ի հետ կապված ցանկացած գործողություն կատարեք միայն պաշտոնական հավելվածի միջոցով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով