ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պ…

🪟 ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով։
❗️ «Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:
📌 Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին: Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը: Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու: Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու», — նշում են նախարարությունից:
▪️ Նշենք, որ այսօր ԲԿ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։ «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ երեխան վայր էր ընկել երրորդ հարկի պատշգամբից։
◾️ Հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: 🏥 Իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները, բայց ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով