Ուկրաինայի թեման չի կարող լինել Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ. Պ…

Ուկրաինայի թեման չի կարող լինել Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ. Պեսկով
Ռուսաստանն ու Ադրբեջանն իսկապես տարբեր կերպ են վերաբերում Ուկրաինայում առկա իրավիճակին, սակայն Մոսկվայում պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում և անհրաժեշտ չեն համարում նման գնահատականների հետ կապել երկկողմ հարաբերությունների հարցերը: TACC գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերությունները և որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, կրկնում եմ դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո՛, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այդ հարցն ինչ-որ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Այստեղ մենք պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները «այն էլ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է»։
📌Նրա կարծիքով՝ Ուկրաինայի խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը «խիստ սխալ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան շարունակելու է հետևողականորեն և փաստարկված պարզաբանել խնդրի վերաբերյալ իր տեսակետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով