Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում …

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:
ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։
Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով