Գյումրիում դիտահորերի կափարիչների զանգվածային գողություններ են արձանագրվելԳյում…

🕳️ Գյումրիում դիտահորերի կափարիչների զանգվածային գողություններ են արձանագրվել
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտնել է, որ վերջին մեկ ամսից ավելի քաղաքում շարունակվում են դիտահորերի կափարիչների զանգվածային գողությունները։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը բազմիցս նոր կափարիչներ է տեղադրել և դիմել իրավապահներին։
Առաքելյանը նաև նշել է, որ կասկածում է՝ գողությունները միտումնավոր բնույթ ունեն, և հույս հայտնել, որ մեղավորները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով